ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Սարյանը և Պիկասոն

Սարյանը և Պիկասոն
04.11.2016 | 09:07

-Ո՞ր Պիկասոյին: Ես շատ Պիկասոներ գիտեմ: Առաջվա Պիկասոյին միշտ էլ հավանել եմ: Նա ունի գործեր, որոնք շատ եմ սիրում: Այն, ինչ ռեալիստական է, թեև ոչ տրադիցիոն, շատ լավ է: Բայց հետո ինչ արեց նա և որից հիմա հրաժարվում է, ճիշտն ասած՝ երբեք չեմ հավանել և միշտ էլ արտահայտել եմ զարմանքս ու տարակուսանքս:

-Ոմանք հիանում են Պիկասոյի արվեստով, չհասկանալով նրան, համարելով, որ այդ մեծ նկարչի ճամփան Պիկասոյով սկսվում է, Պիկասոյով վերջանում, կամ, ծայրահեղ դեպքում վերջանում է նրան նմանակող նկարիչների նեղ արահետով: Եթե դա այդպես լիներ, Պիկասոն երբեք չէր դառնա ո՛չ մեծ, ո՛չ էլ ճանաչված նկարիչ: Եվ այդ ճանաչված նկարիչը ճանաչված է հենց այն պատճառով, որ նրա ճանապարհը սկսվում է դարերի խորքից և դարերի միջով է հասել մեզ: Այդ ճանապարհը կրում է իր վրա մարդկության մշակույթի հետքերը, նա ձգվում է մինչև մեր արդիականությունը, ուստի և պատկանում է ոչ միայն անցյալի պատմությանը, այլև ապագային:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1546

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ